Գլխավոր Արտակարգ Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-318-ն ու BMW 320-ը. կա վիրավոր

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-318-ն ու BMW 320-ը. կա վիրավոր

0

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 59.3 կմ հատվածում բախվել են Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հմայակ Հակոբյանի վարած BMW-318 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Սամվել Ներսիսյանի վարած BMW 320 մակնիշի ավտոմքենաները։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ներսիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել