Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին

Արմավիրի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին

0
Արմավիրի մարզպետ` Համբարձում Մաթեւոսյանը այսօր ընդունել է  ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին:
 ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկել ենք մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ:
 Պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև 2023 թվականը մարզի բոլոր դպրոցներն ապահովել «Դպրոցական տաք սնունդ» ծրագրով և համատեղ միջոցներով վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները:
 Հանդիպմանը քննարկվել է  նաև ծրագիրն իրականացնող մարզի 8 դպրոցում (Արմավիրի թիվ 8, Մեծամորի թիվ 1, Վաղարշապատի թիվ 9 հիմնական և Ամբերդի, Մուսալեռի, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում) տաք սնունդ բաղադրիչից զատ ներդնել նաև գյուղատնտեսական բաղադրիչը՝ դպրոցականների սննդակարգը հագեցնելով անհրաժեշտ գյուղմթերքներով:

Մեկնաբանել