Գլխավոր Տնտեսություն Բացի տավարի և հորթի մսից՝ մնացածը թանկացել է. ապրիլին սննդամթերքի և ոչ...

Բացի տավարի և հորթի մսից՝ մնացածը թանկացել է. ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 8.3 տոկոս

0

2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գնաճը կազմել է 6.2 տոկոս, իսկ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 8.3 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ այսօր հրապարակած տվյալներից:

Ամենամեծ աճն արձանագրել են սննդային յուղերը՝ 63.3 տոկոս, ձվի գինն աճել է 55.7 տոկոսով, շաքարի գինը՝ 41 տոկոսով:

Նախորդ ապրիլի համեմատ երկնիշ աճ է արձանագրել նաեւ խոզի մսի գինը՝ 17.9 տոկոսով, թռնչամսի գինը՝ 11.8 տոկոսով, բրինձը՝ 11 տոկոսով, ձուկը՝ 10 տոկոսով, մրգերը՝ 10.4 տոկոսով: Մանկական սննդի գինը եւս աճել է՝ 10.3 տոկոս:

Անկում է արձանագրել միայն տավարի եւ հորթի մսի գինը՝ 2.6 տոկոսով, մնացած ապրանքատեսակների գները միայն աճել են:

Բացի սննդամթերքից՝ ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը եւս թանկացել են՝ համապատասխանաբար 8.7 եւ 9.1 տոկոսով:

Մեկնաբանել