Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Զանգեզուրը խաղալիք չի. Վահե Հակոբյանը թող իր ուղղաթիռից իջներ, գնար կանգներ զինվորների...

Զանգեզուրը խաղալիք չի. Վահե Հակոբյանը թող իր ուղղաթիռից իջներ, գնար կանգներ զինվորների կողքին. Անդրանիկ Քոչարյան

0

Սյունիքում տեղի ունեցածը դիրքային խնդիր է. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մանրամասնելով. «Ադրբեջանցիները 74 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել, ինչ-որ բարձունքի վրա նստել, ասում են, որ սա մերն է»: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Ըստ Քոչարյանի, այդ դիրքը մի այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ զինվորական փոքր գործողության արդյունքում այնտեղ նստածները կհայտնվեն շրջափակման մեջ:

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ այդ դիրքի հետ կապված միջադեպը չի կարող վերածվել լարվածության, որովհետեւ հրադադարի ռեժիմը եւ Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի եւ պայմանագրերի շրջանակում:

Խոսելով բարձունքի գրավման փորձից հետո Սյունիքում իրականացվողի մասին՝ Քոչարյանն ասաց, որ հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը: Գործընթացն, ըստ նրա, բանակցությունների փուլում է եւ կավարտվի հանգուցալուծմամբ:

«Հիմա կասեք բա ինչի՞ մեր զինվորները այնտեղ չեն… Պատկերացրեոք, որ սահմանի ամեն մետրի, սանտիմետրի վրա մի զինվոր կանգնած չէ»:

Քոչարյանը կարծիք հայտնեց նաեւ, որ հակառակորդը եւս իր յսօրվա նախաձեռնությամբ հաշվի է առել Հայաստանի ներսում առկա ներքաղաքական մթնոլորը:

«Այս հարցը առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, իր մեջ համոզված եմ՝ ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որ լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, լարվածություն է առաջացնելու Ռուսաստանի ներգրավվածության առումով, եւ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է խնդիրը այլ ձեւով բարձրացնել, որ Ռուսաստանի ներգրավվածությունը մեր սահմանների պահպանությանը ցանկալի չէ: Գուցե ամբողջական չի ասվում պետական մակարդակով, բայց դրա մասին խոսակցությունները զարգացվում են»:

Անդրադառնալով առավոտից մամուլում տարածվող տագնապալի տեղեկությունների մասին՝ Քոչարյանը վստահություն հայտնեց, որ դրանք էլ քաղաքական ենթատեքստ ունեն:

Հիշեցնենք, տեղեկությունը առաջինը տարածեց մի կայք, որից հետո սյունեցի ընդդիմադիր գործիչները սկսեցին հարցազրույցներ տալ «տագնապալի» իրավիճակի մասին:

«Վահե Հակոբյանն (Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի ներկայացուցիչ-խմբ.) ասել է, որ ինքը տեղեկություն ունի, թե Սյունիքում կան վիրավորներ եւ այլն եւ այլն: Բնականաբար այստեղ ակնհայտ էր, որ կարծես առիթ լիներ, որ Սյունիքում լարվածության օջախ լիներ եւ մենք դա ճոխացնեինք եւ մեր երկիրը գցեինք լարվածության մեջ, ընդ որում մի անկկարագրելի լարվածություն»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով.

«Զանգեզուրը դարձրել ենք քաղաքական շահարկման առարկա եւ այսօրվա արտահերթ ընտրությունների շեմին մենք քաղաքական իրավիճակի մեջ ներգրավված ճոճանակի ենք վերածվել: Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է»:

Պատգամավորը հիշեցրեց, որ լրատվականներից մեկն այսօր լուր է տարածել նաեւ մեր զորքի տեղաշարժի մասին: Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանին արդեն նույնիսկ հետախուզություն պետք չէ՝ մեր զորքի տեղաշարժը հսկելու համար:

«Մնում էր կոորդինատներն էլ տային եւ էսօրվա հրետանային կամ հրթոիռային համակարգի պարագում կարելի է մեկ կրակոցով ոչնչացնել: Իսկ այնտեղ խոսքը գնում էր մեր զինվորների մասին»,- հերթական անգամ հիշեցրեց նա՝ հավելելով. «Դուք պատկերացնո՞ւմ եք, նոր, փխրուն հրադադարի վիճակ է, եւ մենք այսպիսի լուր ենք տարածում, դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, մենք մեր երկրի դե՞մ ենք գործում, ես չեմ հասկանում»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել