Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կոնֆերանսների շարք է անցկացվել Լոռու, Շիրակի և Տավուշի...

Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կոնֆերանսների շարք է անցկացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում

0

«Ուան Ուեյ Գրուպ» ընկերությունն այս տարվա փետրվարից մեկնարկել է «TOURISM RESTART CONFERENCE 2021» խորագրով կոնֆերանսների շարք, որի նպատակն է՝ հայկական զբոսաշրջության ոլորտում մեծամասշտամբ բարեփոխումներ իրականացնելը: Ոլորտի լավագույն փորձագետները կոնֆերանսների շրջանակներում կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Մեծաքանակ մասնակիցներով կոնֆերանսներ են անցկացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:   Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կոնֆերանսների շարքը կամփոփվի 2021թ.-ի մայիսի 15-ին՝ Երևանում:

Ոլորտի 13 փորձագետները կոնֆերանսի ընթացքում հնարավորինս կփորձեն աջակցել զբոսաշրջության ոլորտի բիզնեսներին և շահառուներին խորհուրդներով, որպեսզի տնտեսական առումով ճգնաժամային տարվանից հետո զբոսաշրջության ոլորտի աշխատողները կարողանան վերսկսել իրենց աշխատանքը նոր տեմպով ու եռանդով: Սա բացառիկ հնարավորություն է բիզնեսների միջև կայուն և փոխշահավետ համագործակցություններ ստեղծելու համար:

Մեկնաբանել