ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից։ Նա Ադրբեջանի Գեդաբեյի շրջանի Էյրիդերե գյուղի բնակիչ 1995թ․ ծնված Քյամրան Նամազովն է, գրում է Moscow-Baku.ru-ն։
Նա հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի ժամանակ հայտարարել էր, որ, իր կարծիքով, Երևանում հասկանում են, որ ականապատման քարտեզների հարցը պետք է լուծվի։
«Մենք քննարկել ենք այդ հարցը Երևանում։ Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին իրազեկել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կարագացվի և այն ամբողջությամբ կլուծվի»,- ասել է նա։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյունից մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։