Գլխավոր մարզպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը կղեկավարի Շիրակի մարզպետը. ի՞նչ պահանջներ են...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը կղեկավարի Շիրակի մարզպետը. ի՞նչ պահանջներ են առաջադրված

0

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այս այս պահին հստակ պարտականություն ունի Շիրակի մարզում կազմակերպել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասնակցությունն ընտրություններին որպես մարզային շտաբի պետ: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Այս մասին այսօր մարզպետն ասաց լրագրողներին՝ իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ:

«Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,-ասաց մարզպետը:

Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում, անկախ կուսկացության ընտրական ցուցակում լլինել-չլինելուց: Թե ովքեր ու ինչ սկզբունքով կընդգրկվեն ցուցակում, Հարությունյանն ասաց խոսելն այդ մասին դեռ վաղ է:

«Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա գտնվելու մասին»,-ասաց նա:

Մարզպետն ասում է վարչական ռեսուրսի կիրառում թույլ չի տալու, անկախ հանգամանքից, թե դա որ քաղաքական ուժին է ծառայելու: Թաղային հեղինակությունների ու պաշտոնյաների օրենքին հակասող գործողությունների մասին բարձրաձայնման հարցում մարզպետի հույսն առաջին հերթին լրագրողներն են:

Դիտարկմանը, թե մարզպետարանի տարբեր վարչությունների ու բաժինների պետեր կան և աշխատակիցներ, որոնք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, ինչպիսի է լիենլու նրանց նկատմամբ մոտեցումը, մարզպետն ասաց՝ զուտ աշխատանքային:

«Ես նրանց չեմ վերաբերվում որպես կուսակցականների, ես փորձում եմ գնահատել նրանց աշխատանքը: Այս ընթացքում կան աշխատակիցներ, որոնց աշխատանքից գոհ եմ, կան աշխատակիցներ, որոնց աշխատանքից դժգոհ եմ, կան աշխատակիցներ, որոնց մասով արդեն ունեմ կայացրած որոշումներ, որովհետև այն ոսկե ժամանակը, որի ընթացքում նրանք պետք է ապացուցեին պետությանն իրենց նվիրվածությունն, արդեն լրացել է:

Պաշտոնանկություններ լինելու են միայն աշխատանքի բերումով, այլ հիմքերով նման բաներ չեն լինի: Ես կհանդիսանամ այն երաշխավորը, որը կհետևի, որ օրենք խախտողն օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկվի»,-վստահեցրեց մարզպետը:

Արդյո՞ք կուսակցությունը մարզպետին հստակ թվով ընտրական ձայն ապահովելու պահահանջ ներկայացրել է: Սովորաբար այդպես է լինում՝ լրագրողի հարցին մարզպետն ասաց այդ հարցն իրեն միշտ հետաքրքրել է այդ երևույթը, բայց իրեն թիվ չի ներկայացվել:

«Առաջին անգամ եմ առնչվում ընտրություններ կազմակերպելու հետ, ինձ էլ է միշտ էդ հարցը հետաքրքրել: Բայց նման բան չի եղել, իմ առաջ նման հարց չի դրվել: Այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, նման խնդիր չի դրել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել