Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ 300 մետր առաջ էին եկել, մեր հրամանատարը պնդեց, հավաքվեցին հետ գնացին. Ինչ...

300 մետր առաջ էին եկել, մեր հրամանատարը պնդեց, հավաքվեցին հետ գնացին. Ինչ իրավիճակ է Վարդենիսում. համայնքապետը մանրամասնում է

0

Այսօր վաղ առավոտից լուրեր են շրջանառվում, որ թշնամին Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ է տվել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հայտնեց, որ վաղ առավոտյան խուճապ է տարածվել, որ թշնամին դիրքերը առաջ է տալիս. «Եկել ենք Վարդենիսի սար, Վերին Շորժայից շատ հեռու է այս տարածքը, պարզվել է, որ սրանք այն տեղերն են, որտեղ ձմեռը իրենք դիրքեր չէին տեղակայել, բայց GPS-ով այդ տարածքները անցել էր իրենց։ Իրենք ձմեռը ասել էին, որ այն տեղերը, որտեղ հիմա չեն գա դիրքավորվենք, ամառը գալու ենք։ Հիմա GPS-ով նորից ճշգրտում ենք անում, բայց մեր զորքը հիմա գալիս է։ Զորքի կեսը բարձրացավ դիրքեր, որ իրենց դիմացը մեր պոստեր էլ իրենք կանգնեն։ Դեռ ձյուն է այդ սարերում, բայց բարձրանում ենք»։

Հարցին՝ առանց զգուշացնելու գիշերվա ընթացքում է թշնամին բարձրացել՝ նա պատասխանեց. «Առավոտյան են իրենց դիրքեր բարձրացել առանց զգուշացնելու»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք բախում կամ կրակոցներ եղե՞լ են՝ Մելքոնյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի կրակոց չի եղել, հենց նոր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը մոտեցավ, իրենց հետ խոսեց, ադրբեջանցիները ասացին, եթե մենք ձեր հողի մեջ մտել ենք, ուրեմն կգնանք այնքան, որքան առաջ ենք եկել, բայց մենք նայում ենք GPS-ով։ Մեր հրամանատարը պնդեց, ասեց, որ 300 մետր պիտի հետ գնաք, նրանք հավաքվեցին 300 մետր հետ գնացին»։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել