Գլխավոր ԵՐԵւԱՆ Ադրբեջանական զինվորները մտել են ՀՀ տարածք,սա վտանգավոր, սադրիչ գործողություն է. Ադամ Շիֆը...

Ադրբեջանական զինվորները մտել են ՀՀ տարածք,սա վտանգավոր, սադրիչ գործողություն է. Ադամ Շիֆը դիմել է Բայդենի վարչակազմին

0

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որոնք ստացվում են: Ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվում է, անցել են Հայաստանի տարածք: Եթե սա ճիշտ է, նշանակում է՝ ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա  կորուստների: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի՝ մեր քաղաքականությունը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հղի նոր պատերազմի վտանգով», – գրել է կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ոտնահարում է հարևանների ինքնիշխանությունը»։

«Ես կապի մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել եմ նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի մաշխատանքներում, այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար  մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», – գրել է նա:

Մեկնաբանել