Գլխավոր Հասարակություն Այսուհետ օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մայրանալու համար կարող են դիմել մինչև 53 տարեկան...

Այսուհետ օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մայրանալու համար կարող են դիմել մինչև 53 տարեկան կանայք. նոր փոփոխություն

0

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, որն այսօր Կառավարության կողմից հավանության արժանացավ, Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում:Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:Ըստ օրենքում կատարված նոր փոփոխության՝ այսուհետ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մայրանալու համար կարող են դիմել մինչև 53 տարեկան կանայք, նախկինում տարիքային որևէ սահմանափակում չկար: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կապված է 40-ից բարձր տարիքի կանանց մոտ մայրական մահացության հավանականությամբ:

«Գործող օրենքում այս մասով որևէ սահմանափակում չկա, այսինքն՝ ցանկացած տարիքի կին կարող էր դիմել այդ ծառայություններից օգտվելու համար: Մենք հիմա առաջարկում ենք տարիքային սահմանափակում դնել՝ սահմանելով մինչև 53 տարեկանը: Մենք դիմել ենք այդ քայլին՝ ելնելով կնոջ առողջությանը սպառնացող վտանգներից, քանի որ 40-ից բարձր կանանց մոտ մայրական մահացության հավանականությունը երեք անգամ գերակշռում է»,- ասաց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել