
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են:
Այսօր դրանք կիրականացվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Տեղեկատու հեռախոս՝ 911: