Գլխավոր ԵՐԵւԱՆ Կառավարությունը 500 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ 5 դպրոցի կառուցման համար

Կառավարությունը 500 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ 5 դպրոցի կառուցման համար

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍՆ-ին՝ 500 մլն դրամ հատկացնել 5 դպրոցի կառուցման համար: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Հարցը զեկուցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկման ապահովման համար:

Մասնավորապես նախատեսվում է կառուցել 5 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքեր՝ 1 դպրոց Գեղարքունիքի մարզում՝ Ջիլի միջնակարգ դպրոց, 2 դպրոց Շիրակի մարզում՝ Արեգնադեմի եւ Կապսի միջնակարգ դպրոց, 2 դպրոց Վայոց ձորի մարզում՝ Չիվայի միջանակարգ դպրոց եւ Գոմքի միջնակարգ դպրոց:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Կառավարության նախորդ նիստում եւս 15 դպրոցի վերաբերյալ որոշում էին կայացրել: Նա դիմելով քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ հետաքրքրվեց այդ դպրոցները մարզադահլիճ ունե՞ն, ինչին վերջինս դրական պատասխան տվեց:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել