Գլխավոր Հասարակություն Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանը

0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը «Թվիթերի» իր էջում դատապարտել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժումը՝ այն համարելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ կոպիտ խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցությունն օգտագործի՝ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:

Մեկնաբանել