Սյունիքի կողմից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորներին պետք է հետ մղել առանց ուժի կիրառման՝ եթե հնարավոր է, իսկ եթե հնարավոր չէ՝ պետք է դա անել ամեն գնով, որովհետեւ նրանց այնտեղ լինելը կարող է շատ անկանխատեսելի հետեւանքների բերել:
Խոսելով երեկվանից առկա իրադրության մասին՝ ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը դժբախտաբար շատ ավելի լավ է պատկերացնում եւ շատ ավելի լավ է հասկանում մեր պատմությունը, ուստի շատ լավ գիտի՝ ինչ կարեւորություն ունի հայերի համար Արցախն ու Սյունիքը:
«Յուրաքանչյուր սանտիմետր բռնագրավելով նրանք մեծ աշխարհաքաղաքական հարցեր են լուծում, որովհետեւ ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը ողնաշարն են հայոց պետականության: Ես ասել եմ՝ եւ կրկնում եմ, սա հստակ ցույց է տալիս՝ բե՞ռ է եղել Արցախը Մայր Հայաստանի համար, թե՞ վահան: Տեսնո՞ւմ եք այդ վահանը ջարդված վիճակում ինչպիսի հարցեր էր կարգավորում ժամանակին»,- ասաց Բաբայանը:
Արցախի արտգործնախարարի խոսքով՝ պետք է պարզել, օբյեկտիվ, առանց շահարկումների, քաղաքականացման, քավության նոխազներ փնտրելու հետաքննություն կատարել, գտնել, հասկանալ՝ ինչքանով է Սյունիքում տեղի ունեցածը անփութության, միտումնավոր կամ միգուցե ֆորսմաժորային իրավիճակի հետեւանք:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: