Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ...

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել․ Անահիտ Ավանեսյան

0

Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ մի քանի բնակիչներ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել էին հոսպիտալացման. մեր արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից եւ հիմա իրականացնում է փորձաքննություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Սիսիանում ջրից թունավորման 296 դեպքին:

«Շուտով այդ փորձաքննությունները կավարտվեն եւ մենք համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք: Ընդհանրապես, մենք բոլոր բնակավայրերում ջրից կլինի, թե որեւէ այլ բանից, եթե թունավորման դեպք է լինում, միշտ արձանագրում ենք եւ տեղեկատվությունը տրամադրում ենք: Ոչ մի արտասովոր բան չկա այստեղ»,-ասաց նա:

Տեսանյութը` News.am-ի:

Մեկնաբանել