Նարինե Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող «Սև լիճ» արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է։ Բնականաբար Կառավարության համապատասխան որոշմամբ․ (ՀՀ կառավարության 2008 թվականի 14 oգոստոսի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ հաստատված)։ Հուշարձանն ունի 27 ԱՆՁՆԱԳԻՐ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին, որոնք ներկայացնում եմ այս նկարներով։
Այս լճի իրավունքները պետք է անմիջապես հետաքրքրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments, Հհ Գաա Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտ ներին, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով պետք է համապատասխան ձևակերպում տային տեղի ունեցածին։ Սակայն այս կառույցները, հատկապես ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia, ինչպես նախորդիվ լռեց, կամ ոչ պետական շահերից ելնելով արտահայտվեց Սյունիքի հատուկ բնապահպանական տարածքների, հատկապես “Սոսիների պուրակի” արգելավայրի վերաբերյալ, այնպես էլ “Սև լիճ” արգելավայրի մասին է լռում։ Ի դեպ բոլոր նշվածս բնության հատուկ պահպանվող տարածքները «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մաս են կազմում։ Ըստ այդմ «Սև լիճ» արգելավայրի պահպանության կազմակերպման մասով կարող է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO մանրամասնել։
«Սև լիճ» արգելավայրը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2666 մ բարձրության վրա։ Այն անհոսք քաղցրահամ լիճ է մոտ 2 քառ կմ մակերեսով։ Լճի երկարությունը կազմում է 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն խ մ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։
Այստեղ բուծել են նաև իշխան ձուկ։ Լճի մասին նաև լեգենդներ են պատմում, թե․ – Սև լճի ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։ – Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։
“Էկո-մեդիա” լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյան – «Սև լիճ» արգելավայրի բնապատկերները՝ Հայկական աշխարհագրական նախագծի կայքից»։