Գլխավոր Без рубрики Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով

Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով

0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հայկական կողմը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված հարցով չի դիմել Ռուսաստանի օգնությանը։

«Ոչ, Նիկոլ Փաշինյանն օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Այդ մտահոգությունը հեռախոսազրույցի ընթացքում կիսել է  Վլադիմիր Պուտինը, և նա հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների և համապատասխան փաստաթղթերի դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթիբ՝ հրադադարի անհրաժեշտության մասին դրույթը», – ասել է Պեսկովը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ, ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

Մեկնաբանել