
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը.
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Զարթոնք, Եղեգնուտ, Արտաշար, Երասխահուն, Վարդանաշեն, Մարգարա, Արազափ, Հայթաղ, Տարոնիկ, Առատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Ֆերիկ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1-ից 17, Սպորտային փողոցի, Զ. Անդրանիկի փողոցի թիվ 2, 4, 6, 8 առանձնատների, թիվ 10 բազմաբնակարան շենքի գազասպառողների և Զ. Անդրանիկի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հանրային օբյեկտի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: