Գլխավոր Հասարակություն Հայաստանի ինքնիշխան սահմանից ներխուժումն անօրինական ու վտանգավոր ագրեսիայի դրսևորում է. Մենենդես

Հայաստանի ինքնիշխան սահմանից ներխուժումն անօրինական ու վտանգավոր ագրեսիայի դրսևորում է. Մենենդես

0

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդին շարունակում է բախվել: Այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքների կհանգեցնի:

Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Սա այլեւս չի կարող պատահել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցը ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»:

Մեկնաբանել