Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակը մեծ ներուժ ունի, այն բացահայտել և օգտագործել է պետք. Շիրակի մարզպետն...

Շիրակը մեծ ներուժ ունի, այն բացահայտել և օգտագործել է պետք. Շիրակի մարզպետն ընդունել է Ջոն Պատրիկ Գալագերին

0

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակն ու մասնավորապես Գյումրի քաղաքը՝ կարևորելով այն մեծ ներուժը, որն առկա է այստեղ:

«Պարոն Գալագեր բարով եք եկել Շիրակի մարզ, Հայաստանի ամենահյուրասեր ու հետաքրքիր մարզերից մեկում եք այժմ։ Շիրակը մեծ հնարավորությունների, ներուժի տեսանկյունից դեռ քիչ բացահայտված մարզ է։ Այնինչ Գյումրին հիասքանչ ճարտարապետություն ունի, ենթակառուցվածքների տեսանկյունից՝ մեծ առավելություններ, մարզի հյուսիսն էլ՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններ։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ՝ հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»,- ողջունելով դեսպանին՝ ասել է մարզպետը։

Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անմիջական զրույցի համար՝ նշելով, որ կարևորում է համագործակցությունը մարզի հետ․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ հանդիպման համար, հավատացած եմ՝ համագործակցությունը կստացվի, քանզի Շիրակն իսկապես մեծ ներուժ ունի, որը, անշուշտ, բացահայտել և օգտագործել է պետք»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղություններին, համատեղ ծրագրեր մշակելուն առնչվող հարցեր։

Մեկնաբանել