Գլխավոր Տնտեսություն Պետական բյուջե չի վճարվել ավելի քան 37 միլիոն դրամ հարկ. հարկային պարտավորություններից...

Պետական բյուջե չի վճարվել ավելի քան 37 միլիոն դրամ հարկ. հարկային պարտավորություններից խուսափելու դեպք հերթական դեպքն է բացահայտվել

0

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում: ՊԵԿ քննչական վարչությունում հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու և կանխամտածված սնանկության հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները:

Հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաև անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս:Կազմակերպությունը դեռևս 2019թ.-ին ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ: Սակայն հակառակ սնանկության գործերով կառավարչի օրինական պահանջների, ընկերությունը շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ՝ Գյումրիում զբաղվելով գազալցավորման ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Մանրամասները`տեսանյութում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել