«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահին ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված դիմումի մասին: Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին», – ասել է նա:
Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի անգամ բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:
«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ», – ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: