Ռուսաստանի դաշնային բյուջեն այս տարի շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին, որոշ շրջաններում հետկոնֆլիկտային վերակառուցումներ իրականացնելու նպատակով:
Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Այս մասին գրում է Interfax-ը:
Փաստաթղթի համաձայն, մինչ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ կփոխանցվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջե՝ հետկոնֆլիկտային պայմաններում Հայաստանի առավել տուժած շրջաններին աջակցելու ծրագրի իրականացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին: