Գլխավոր Без рубрики Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավորներ այցելել են Ամարասի վանական համալիր

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավորներ այցելել են Ամարասի վանական համալիր

0

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին ապահովել են 80 ուխտավորներից կազմված խմբի՝ Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Ուխտավորները եղել են Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Վաղ միջնադարյան Ամարաս վանքը գտնվում է հրադադարից հետո հաստատված սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել այս սրբավայրը:

Մեկնաբանել