

«Հայաստանի տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելը, դրանք դիտարկելը և վտանգելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձ կատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։
Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։

Կից քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները»: