Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որպես անհետ կորած որոնվող 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որպես անհետ կորած որոնվող 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավոությամբ սկսում են որոնողական աշխատանքներ։ Ժամը 11։00-ի սահմաններում Հ. Գալստյանի դին Մարտունու ոստիկանները հայտնաբերում են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում, ջրահեղձ եղած վիճակում։ Նշված վայր են ժամանում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ս. Հակոբյանը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել