
Կոտայքի մարզի Կամարիս համայնքում ընթացքի մեջ են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Պետություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կապիտալ ասֆալտապատվում է 2 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված:

Ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն մինչև հունիսի 20-ը: