«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է հանրապետությունում մայիս ամսին իրականացված և հունիսին մեկնարկած պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված:
Հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները՝ հանրապետության այն տարածաշրջաններում և համայնքներում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն: Մեկնարկել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումը: