Հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223.555 դեպք, որից 214.998-ը՝ առողջացած, 4482-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2983 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.118.753 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Ունենք 141 առողջացած եւ մահվան 4 դեպք: