Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Կորոնավիրուս 88 նոր դեպք, առողջացել է 120 մարդ

Կորոնավիրուս 88 նոր դեպք, առողջացել է 120 մարդ

0

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 88 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 223.643-ի, որից 215.118-ն` առողջացած, 4.482-ը` մահվան ելքով:

Երեկվա դրությամբ առողջացել է 120 մարդ: Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1.122.295 թեստավորում: Երեկ կատարվել է 3.542 թեստավորում:

Մեկնաբանել