Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Աշխատանքից ազատվելը շահարկումների թեմա՞․ տնօրենը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Աշխատանքից ազատվելը շահարկումների թեմա՞․ տնօրենը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

0

«Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գեւորգյանը աշխատանքից չի ազատվել քաղաքական հայացքների, առավել եւս այն բանի համար, որ Մեղրիի համայնքի ղեկավարի ընկերն է։ Այլ ազատվել է աշխատանքային օրենսգրքի հիման վրա»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։ Նշենք, որ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել է, որ իր ընկեր Գագիկ Գեւորգյանին աշխատանքից ազատել են միայն այն բանի համար, որ «Մխիթարի ընկերն է, ես էլ ընդդիմադիր եմ»։ Ըստ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանի՝ 57 օր, այս տարվա փետրվարի 22-ից մինչեւ ապրիլի 19-ը Գագիկ Գեւորգյանը գտնվել է չվճարվող արձակուրդում։ Գործող օրենսդրությամբ, աշխատողին տարեկան չվճարվող արձակուրդ տրվում է 60 օր․ 3 օր Գեւորգյանը շուտ էր վերցրել։ ԱՄՆ-ից Գեւորգյանը դիմում է ուղարկում՝ խնդրելով  ապրիլի 20-ից 26-ը  իրեն հատկացնեն վճարովի արձակուրդ։ Ապրիլի 26-ից հետո էլ էլեկտրոնային փոստով ամերիկյան կլինիկաներից մեկից տեղեկանք է ուղարկում, որ առողջության խնդիրների պատճառով չի կարելի ինքնաթիռ նստել եւ տեղաշարժվել։ Համալիրի տնօրենը զեկուցում է վերադասին, վերադասն էլ տեղեկանքը ուղարկում է առողջապահության նախարարություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել