Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Գործարկվեցին Սպիտակի քաղաքային հրապարակի երգող,պարող լուսային շատրվանները

Գործարկվեցին Սպիտակի քաղաքային հրապարակի երգող,պարող լուսային շատրվանները

0
Գործարկվեցին Հունիսի 13-ին Սպիտակի քաղաքային հրապարակի երգող, պարող և լուսային շատրվանների գործարկման լուրը քաղաքային հրապարակ էր բերել բազում սպիտակցիների: Իրականություն էր դարձել համայնքի բնակիչների երազանքների ծրագիրը, ծրագիր, որի սկիզբը մեկնարկել է Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի նախաձեռնությամբ դեռ 2016 թվականին և իրողություն դարձել այսօր:
Մինչ գործարկումը ողջույնի խոսք ասաց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ով շնորհավորեց Սպիտակում տեղի ունեցող այս իրադարձության առթիվ և նշեց, որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ իր մասնակցությունն է ունեցել ծրագրում, քանի որ միջոցները տրամադրվել են բյուջեից, իսկ բյուջեն ձևավորվում է բնակիչների հարկային պարտավորությունների կատարման արդյունքում և ավելացրեց, որ քաղաքային հրապարակի երգող, պարող և լուսային շատրվանների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60մլն դրամ, որի 60%-ը ներդրվել է համայնքի բյուջեից, 40%-ը` պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիոն միջոցներից:
Այնուհետև Սպիտակի մշակույթի տան սաները կտրեցին կարմիր ժապավենը, օդ բարձրացան խաղաղության աղավնիներն ու եռագույնը խորհրդանշող փուչիկները, հնչեց Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունը, որի հնչյունների ներքո իրենց գեղեցիկ գույներով վեր խոյացան շատրվանները՝ հոգու խաղաղություն, համերաշխություն ու միասնություն սփռելով ամենուր:
Շատրվանների գեղեցիկ ցայտը դասական ու սիրված երաժշտության հնչյունների ներքո, մանուկների ուրախության ճիչերն ու ներկաների բարձր տրամադրությունը իրական տոն դարձրին սպիտակցու օրը…

 

Մեկնաբանել