Այսօր Մասիս քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց համագործակցել իրավապահների հետ և օգնել բացահայտել ընտրակաշառքի դեպքերը։ Նա նշեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կան ձերբակալության դեպքեր։
«Նրանք կալանքի տակ են, արժի ծափահարել: Ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից»,- ասաց Փաշինյանը:
«Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի այնտեղ հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան: Այսօր կան, այսպես ասած, «ընտրատասովշիկներ», տարբեր պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր իրենց վատ են պահել ու շարունակում են վատ պահել»,- ասաց Փաշինյանը՝ ցույց տալով ձեռքի մուրճը: