
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Նալբանդյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Տերյան տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պաշտպանիչ պատին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։