Գլխավոր ԵՐԵւԱՆ «Հայաատան» դաշինքի շտաբում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը...

«Հայաատան» դաշինքի շտաբում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը (ֆոտո)

0

Այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։

Դաշինքից  հայտնում են, որ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Նշենք, որ մի քանի օր առաջ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով այս ընտրություններում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանին կխնդրի վերադառնալ Հայաստան ու պաշտոն կառաջարկի նրան:

Մեկնաբանել