Գլխավոր Հասարակություն Չկան տարրական պայմաններ. մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմում է գրել

Չկան տարրական պայմաններ. մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմում է գրել

0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, եւ վարկեր են առկա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմումներ են գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման դիմումներ առկա են։ «Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, եւ միայն պայմանագրայինը չեն, նաեւ սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։

Հրամանատարը ընդգծեց, թե, ամեն դեպքում, սահմանային իրավիճակը չէ խնդիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել