Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա...

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր. (ՖՈՏՈ)

0
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com -ի փոխանցմամբ ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և  կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել