Գլխավոր ԵՐԵւԱՆ Բնակիչները երեկոյան ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց. Արման Թաթոյան

Բնակիչները երեկոյան ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց. Արման Թաթոյան

0

Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին:

«Քրեական գործեր հարուցելով մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»:

Թաթոյանի խոսքով՝ այս պայմաններում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, քանի որ դա միայն կարող է լեգիտիմացնել խախտումները և ավելի մեծ լարվածության բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով:

ՄԻՊ-ն նաև ընգծեց՝ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։  «Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը ՀՀ ճանապարհներին սահմանափակում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բնակիչները երեկոյան ժամերին խուսափում են օրինակ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, հատկապես խուսափում են Կապանից մինչև ճակատեն և մյուս գյուղեր երթևեկելուց և խոսքը վերաբերվում է ոչ միայն ճանապարհներին, այլ նաև նրանց դրոշների և ցուցանակների առկայությանը: Ադրբեջանցիներն ակնհայտորեն դրանք բերել են հոգեճնշման կամ ահաբեկման նպատակով, նաև օգտագործում են առիթը և իբր իրենց ցուցանակները պաշտպանելու համար զինվորականներ են տեղակայում, որոնք բոլորը զենքով մարդիկ են»,-նշեց Թաթոյանը:

Մեկնաբանել