
Սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի, Ժամը 05։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին եւ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա սահմանազատել տարածքը։
Հիվանդանոցի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդին ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։