Գլխավոր Հասարակություն Եղանակը կցրտի նորից

Եղանակը կցրտի նորից

0

Հայաստանում ապրիլի  11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արեւմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, ապրիլի 12-13-ն՝ աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երեւան քաղաքում ապրիլի 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին եւ ցերեկը սպասվում է անձրեւ: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 16-20 մ/վ արագություն:

Մեկնաբանել