Գլխավոր Без рубрики Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

0

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:

Դուք այնտեղ եք, որտեղ քաղաքացին ձեր օգնության կարիքն ունի, եթե անգամ վտանգում եք ձեր սեփական կյանքը: Հանրությունը, քաղաքացին պետք է վստահի ոստիկանին, իսկ այդպիսի իրավիճակ ունենալու համար պետության բարեփոխումները վերջին տարիներին բավականին նկատելի են:

Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը կներդնեք հանուն մեր երկրի կայունության ու բարօրության, հանուն մեր քաղաքացիների անվտանգության:

Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:

Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, արժանապատիվ և անփորձանք ծառայություն:

Մեկնաբանել