
Ընդդիմադիրները շարունակում են անկանոն քաղաքական ակցիաները: Նրանցից ոմանք այսօր Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից քայլերթ են սկսել դեպի Երևան:

Հիշեցնենք, որ երեկ էլ Իջևանից է մեկնարկել որոշ ընդդիմադիրների քայլերթը դեպի Երևան:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը խորհրդանշական 4 վայրերից քայլերթ է իրականացնելու դեպի Երևան։
Երեկվանից էլ նրանք ակցիաներ են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում: Վերջիններս փակել էին Կոմիտաս պողոտայի մի հատվածը, Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքը, փորձել էին մոտենալ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակին: