
Ոստիկանությունն այսօր ակցիայի վայրից բերման էր ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին։ Կինը`Սիրուշոն սոցիալական ցանցերով կիսվել էր ամուսնուն բերման ենթարկելու տեսանյութով, ապա նաև Լևոն Քոչարյանի նամակով`ուղղված իրեն. «Չանհանգստանաս. Մասիվի Ոստիկանությունում»:

Սրտաճմլիկ այս լուրերը տարածվեց լրատվամիջոցներով և տպավորություն էր, որ Լևոն Քոչարյանին ոչ թե Ոստիկանություն են բերման ենթարկել, որտեղից 3 ժամ անց պետք է ազատ արձակեին, այլ ուղարկել են ֆրոնտ` Շուշին ազատագրելու։
Քոչարյանների համար ցույցերի մասնակցելն ու բերման ենթարկվելը նորություն է և, հավանաբար, կարծում են, որ Ոստիկանությունը գործում է այն մեթոդներով, որոնցով գործում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ այնտեղ հայտնվելն իրոք պետք է մարդու ընտանիքի անդամների համար լուրջ անհանգստության առիթ հանդիսանար։
Սիրելի Սիրուշոյին ուզում ենք տեղեկացնել, որ հիմա ցուցարարներին չեն հետապնդում և երկաթե մահակներով չեն ծեծում ընդամենը թռուցիկ տարածելու համար, չեն «մաքրում Թատեռական հրապարակը» խաղաղ ցուցարարներից, չեն մտնում կուսակցական և լրատվական գրասենյակներ` տեռորի նպատակով, ցուցարարներին էլ չեն գնդակահարում Երևանի կենտրոնում, ինչպես անում էին Քոչարյանի կառավարման տարիներին։