Գլխավոր Ահազանգ Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 237 ցուցարար․ Ոստիկանություն

Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 237 ցուցարար․ Ոստիկանություն

0

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
ՀՀ ոստիկանությունը ժամը 18։00 ի դրությամբ բերման է ենթարկվել  237 անձ ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«

Ժամը 18:00-ի դրությամբ Երևանից բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքի մարզից՝ 10, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռուց 2 ցուցարար։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Մեկնաբանել