Գլխավոր ՍՊՈՐՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հուշամրցաշար Տավուշում

Հուշամրցաշար Տավուշում

0

 Իջեւանի մարզադպրոցում կայացել է սամբո ըմբշամարտի պատանիների բաց առաջնություն՝ նվիրված կյանքից հեռացած իջեւանցի սամբիստների հիշատակին։ Մրցաշարին մասնակցել է 160 մարզիկ հանրապետության տարբեր մարզերից։ Պատանի մարզիկները մրցապայքարի են դուրս եկել տասը քաշային կարգում։

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները Իջեւանի համայնքապետարանի կողմից պարգեւատրվել են համապատասխան կարգի մեդալներով, պատվոգրերով, գավաթներով ու նվերներով։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզում սամբո մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար շնորհակալագրեր է հանձնել Սարմեն Ամիրյանին եւ Շահեն Օհանյանին։

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայք–էջը։

Մեկնաբանել