
Մի խումբ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով դիմակներով դուրս էին եկել Կառավարության շենքի մոտ՝ ակցիա իրականացնելու։ Կարճ ժամանակ անց՝ ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին։ Այնտեղ հավաքված մյուս քաղաքացիները բացականչում էին «Նիկոլը կամովին հանձնվեց», «Միևնույն է ձերբակալվելու ես» արտահայտությունները։