Գլխավոր Ահազանգ Օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի մասնակիցները մտադիր են գրավել ԱԺ շենքը. ԱԱԾ...

Օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի մասնակիցները մտադիր են գրավել ԱԺ շենքը. ԱԱԾ հայտարարությունը

0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երեւան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող  ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ եւ դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը եւ հարկադրել կատարելու որեւէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու  անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին եւ դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»:

Ի դեպ, Armlur.am-ը տեղեկացնում է, որ Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է ԱԺ հերթական նիստը, իսկ քաղաքում անհնազանդության ակցիաներ են տիրում, Ազգային ժողովի  բակում տեղադրվում են լուսաձայնային նռնակներ։

 

Մեկնաբանել