Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Միասնությամբ՝ ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի եւ ի շահ Հայաստանի․ Մանվել...

Միասնությամբ՝ ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի եւ ի շահ Հայաստանի․ Մանվել Փարամազյան

0

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երախտիքի խոսքով դիմել է բոլորին, մասնավորապես Քաջարան համայնքի բնակիչներին․

«Հարգարժան հայրենակիցներ,  հպարտությամբ եւ անհատույց երախտիքով ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ, որ ամիսներ շարունակ, իմ բացակայության ընթացքում շարունակեցիք սրտացավորեն արձագանքել եւ տարբեր հարթակներից ազնվորեն բարձրաձայնել ձեր կարծիքն ու խոսքը՝ ի աջակցություն ինձ եւ իմ ազատության։

Շնորհակալ եւ երախտապարտ եմ բոլորիցդ եւ վստահաբար կարող եմ ասել, որ մեր միասնությունը ոչ ոք եւ ոչինչ չի կարող մասնատել եւ նույն միասնությամբ էլ շարունակելու ենք մեր համայնքաշեն եւ հայրենանվեր գործունեությունը ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի եւ ի շահ Հայաստանի։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաջարանցիներին` ովքեր ամիսներ շարունակ, համայնքի ղեկավարի բացակայության պայմաններում իրենց ուսերին տարան ամենատարբեր դժվարություններ, անհարմարություններ եւ միաժամանակ ամենատարբեր ակցիաներով հանդես եկան հանուն իմ ազատության եւ վերադարձի։

Հպարտությամբ կարող եմ ասել, որ նույն միասնությամբ եւ համերաշխությամբ էլ շարունակելու ենք իրագործել մեր կիսատ թողած գործերը։

Երախտագիտությամբ եւ հարգանքով` Մանվել Փարամազյան»։

Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասաության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Մանվել Փարամազյանի կալանքը փոխվել է եւ նա 50 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

Մեկնաբանել