Գլխավոր Հասարակություն Գարիկ Ղազարյան․ամուր եւ ուժեղ լինենք, Հաղթանակներն անպակաս մեզնից

Գարիկ Ղազարյան․ամուր եւ ուժեղ լինենք, Հաղթանակներն անպակաս մեզնից

0

Մայիսի 8-ը Եկրապահի օրն է։  Իր մարտական ընկերներին շնորհավորել է Գարիկ Ղազարյանը։

«Շնորհավորում եմ իմ  զինակից ընկերներին՝ Եկրապահի օրվա կապակցությամբ։ Մեր պատմության բոլոր փուլերում աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել հայ ժողովրդի մեջ։  Ու պատահական չէ՝ Հայաստանի անկախության տարիներին, հենց Արցախյան պատերազմի առաջին օրերին, համախմբվելով սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ՝ Եկրապահները պատվով կատարեցին ու  կատարում են իրենց առաքելությունը։

Խոնարհումս՝  Արցախյան բոլոր  պատերազմներում  զոհված բոլոր հերոսներին,    անմահացած մեր բոլոր մարտական ընկերներին։ Նրանց հայացքները վերեւից միշտ ուղեկցելու են մեզ։

Հայաստանի համար այս դժվարին օրերին էլ համախմբվենք, լինենք պետության կողքին, թույլ չտանք  թշնամուն՝ նենգ ծրագրերը իրականացնել։

Իմ զինակից ընկերներ, եկրապահնե՛ր․

Ամո՛ւր լինենք, ուժե՛ղ լինենք, քանի որ միշտ պիտի ծառայենք մեր ժողովրդին ու հայրենիքին։

Առողջություն, խաղաղություն եւ երջանկություն ձեր օջախներին։ Թող այսուհետ Հաղթանակներն անպակաս լինեն մեզնից»։

Մեկնաբանել