Շիրակի մարզի՝ Ադրբեջանում պահվող գերիների հարազատները մայիսի 8-ի մոտ 11։15-ից փակ են պահում Երեւան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։
«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից տեղեկացնում է, որ գերիների հարազատներն արգելում են ընդդիմության ներկայացուցիչների ավտոշարասյանը շարունակել ճանապարհը դեպի Գյումրի, որտեղ ընդդիմությունը նախատեսել էր հանրահավաք անցկացնել Գյումրիում։
Բախումներից պաշտպանելու համար ոստիկանական բավական մեծ ուժեր են ներգրավվել։
Գերիների հարազատները ընդդիմության ուղղված հարց ունեն առ այն, թե մինչ այս որտեղ էին ընդդիմության ներկայացուցիչները, եւ ինչու մինչ այժմ չեն հետաքրքրվել գերիների ճակատագրով։